17 հուլիսի 2010 - 16:22 AMT
Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին

Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի նախագծին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հայեցակարգի մշակման նպատակն է ներդնել Հայաստանում սեյսմիկ աղետների կանխման ու սեյսմիկ պաշտպանության ապահովման համակարգ հանրապետության ողջ տարածքում:

Ինչպես ասել է ԱԱԽ քարտուղարը, ընթացիկ տարվա սեպտեմբերից կձեռնարկվեն հայեցակարգով նախատեսված կոնկրետ միջոցառումներ, իսկ ֆինանսական միջոցները կհատկացվեն պետբյուջեից, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններից: