18 հուլիսի 2010 - 19:09 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանի բացումը չի քննարկվում

Հայ-թուրքական սահմանի բացումը չի քննարկվում: Այդ մասին Ալմա-Աթայում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, ԶԼՄ-ները սխալ տեղեկատվություն են տարածել:

Օրերս Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինն իր հերթին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի` 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը կայանալիք «Հայաստան 2010» զորավարժությունների ժամանակ սահմանը ժամանակավորապես բացվելու է:

Ահմետ Դավութօղլուն հաղորդել է նաև, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին` Դավութօղլուն նշել է, որ «բանակցությունները շարունակվում են, և հույս կա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում կստանա»: