19 հուլիսի 2010 - 12:11 AMT
Ընթացիկ տարվա մայիսին 344 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարվել շուրջ 16.1 մլրդ. դրամ

Ընթացիկ տարվա մայիսին 344 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել շուրջ 16.1 մլրդ. դրամ, ինչը 8 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի մայիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.1 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 344 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի մայիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.3 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀԱԷԿ», «Ղ-Տելեկոմ», «Ալեքս Գրիգ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2010թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 2.0 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել: