19 հուլիսի 2010 - 13:57 AMT
Ռուսաստանը Հայաստանում կայացած սամբոյի միջազգային մրցաշարում ներկայացել է 5 թիմով

Հուլիսի 18-ին Երևանում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՌԴ սամբոյի հավաքականի հետ, որը մասնակցում էր Երևանում կայացած սամբոյի միջազգային մրցաշարին:

Ռուսաստանի հավաքականը ներկայացնում էին 31 մարզիկներ ռուսական 5 քաղաքներից` Արմավիրից, Յարոսլավլից, Օրենբուրգից, Սոչիից ու Սվերդլովսկից:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում, մրցաշարի արդյունքում առավելագոււյն մեդալներ նվաճեց Արմավիրի թիմը Ոսկան Պողոսյանի ղեկավարությամբ` 4 ոսկի, 3 արծաթ ու 1 բրոնզ:

Ընդհանուր թիմային հաշվարկում Ռուսաստանի հավաքականը նվաճեց 12 մեդալ և գրավեց 2-րդ տեղը: Առաջին տեղում է ՀՀ հավաքականը 30 մեդալով:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհավորել է մարզիկներին արժանի ելույթի կապակցությամբ և շնորհակալագրեր է հանձնել մարզիչներն: