19 հուլիսի 2010 - 18:23 AMT
«ՋիԷնՍի-Ալֆա»-ն ավարտել է IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ

թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ PanARMENIAN.Net-ին IT ձեռնարկությունների միությունից հաղորդել են, որ աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Մինչև տարվա վերջ ցանցը կծածկի Հայաստանի 29 քաղաքներ: «ՋիԷնՍի-Ալֆա»-ն Հայաստանի ինտերնետի երրորդ օպերատորն է: Այն հիմնադրվել է 2007 թ. և հիմնականում զբաղվում է հեռահաղորդակցության գլխավոր ցանցերի շինարարությամբ ու շահագործմամբ, ինչպես նաև ծառայություններ է մատուցում տրանսպորտային ցանցին: