
ՌԴ վարչապետ Վլադիմի Պուտինը հուլիսի 19-ին կառավարության նախագահության նիստում հանձնարարել է պաշտպանության ու սպորստի ու զբոսաշրջության նախարարություններին կարգավորել գույքային հարաբերությունները Կովկասի հանքային ջրերի մարզաբազայում, իսկ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովին` պատրաստել բազայի զարգացման ծրագիր:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Ժուկովը զեկուցել է Վ.Պուտինին Հայաստան կատարած այցի արդյունքների մասին, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք քերվել, որ Ծաղկաձորի մարզաբազան համատեղ կարգով կօգտագործվի բարձր լեռնային պայմաններում օլիմպիականների նախապատրաստման համար: Խորհրդային տարիներին Ծաղկաձորը մարզաբազա էր ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային մարզաձևերի մարզիկների նախապատրաստման համար: «Պայմանավորվել ենք համատեղ օգտագործել բազան, նրանք պատրաստ ենք ՌԴ-ին հնարավորություն տալ այնտեղ նախապատրաստել իր մարզիկներին»,-ասել է Ժուկովը` հավելելով, որ հայ գործընկերները ևս նման հանարվորություն կստանան ՌԴ-ի տարածքում:
Պուտինը հավանություն տվեց ձեռք բերված պայմանավորվածություններին` նշելով, որ կլիմայական նմանութման նման հարթակ կա Կովկասի Հանքային Ջրերում: «Խնդրում են ՊՆ-ին ու սպորտի ու զբոսաշրջության նախարարությանը կարգավորել գույքային հարաբերությունները, իսկ Ձեզ` մշակել բազայի զարգացման ծրագիր»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: