20 հուլիսի 2010 - 13:36 AMT
Հրանտ Բագրատյան. Տնտեսական աճը Հայաստանում 2010 թվականին կստիպի անհարմար զգալ նույնիսկ ՀՀ նախկին նախագահին

«Հայաստանի կառավարությունը տարին կփակի այնպիսի երկնիշ աճով, որ նույնիսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն անհարմար կզգա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է դրամի կայունացմանը, ապա, ըստ նրա, աճում են դրամական փոխանցումների ծավալները, բնակչությունն ընտելանում է վատ կենսապայմաններին:

Ընդ որում, նա հավելեց, որ Հայաստանում չկա ոչ մի ոլորտ, որը զարգանում է, իսկ արտահանման ծավալներն անբավարար են: