17 սեպտեմբերի 2001 - 22:39 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՄՓՈՓԵԼՈՎ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Նովո-Օգարյովայի իր նստավայրում խորհրդակցություն անցկացրեց` ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը հայտնել է լրագրողներին, որ բազմակողմանիորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքները, մասնավորապես, ամբողջականորեն են քննարկվել էներգետիկայի բնագավառում գործակցության մասին հարցերը, դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բերվող բեռների փոխադրման խնդիրները, ռուսաստանյան բիզնեսի մասնակցությունը հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործում: Ինչպես ասել է Իլյա Կլեբանովը, առանձին քննարկվել են Հայաստանում ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքների հաղորդման հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ նախագահը կոնկրետ ժամկետներ է սահմանել հանձնարարությունների կատարման համար` հայ-ռուսաստանյան գործակցության բնագավառում խնդիրների իրագործման վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: