21 հուլիսի 2010 - 20:05 AMT
Հայաստանում տեղի ունեցավ ՍԻԳՄԱ-ի աշխատանքային սեմինար

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ին տեղի ունեցավ ՍԻԳՄԱ-ի աշխատանքային սեմինարը: Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո հաղորդագրության մեջ , սեմինարի նպատակն էր քննարկել ՊՄԳ կառուցվածքի, կիրառմանն ու իրականացմանն առնչվող զանազան հարցեր, կիսվել եվրոպական փորձով, ինչպես նաև ներկայացնել «ՊՄԳ մասին» օրենքի նախագծի ընդհանուր դրույթները, բացատրել օրենքի նախագծին առնչվող գործնական խնդիրները:

Միջոցառմանը մասնակցեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ սա ՍԻԳՄԱ-ի շրջանակներում Հայաստանում իրականացվող թվով երրորդ ծրագիրն է, և կոչ արեց մասնակիցներին ավելի ակտիվ լինել քննարկումներին, քանի որ առաջին քայլերն են արվում պետություն-մասնավոր հատված համագործակցության համար օրենսդրական և իրավական դաշտը նախապատրաստելու ուղղությամբ:

Սեմինարին մասնակցեցին ՍԻԳՄԱ գործիքի ներքո ներգրավված Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր հատվածներից ներկայացուցիչներ: Սեմինարը վարեցին եվրոպացի փորձագետներ Մարտին Օդերը և Սյուզի Սմիթը: