22 հուլիսի 2010 - 12:13 AMT
«Փյունիկը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը

Հուլիսի 21-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հանդիպեց «Պարտիզանի» հետ:

«Փյունիկը» ակտիվ սկսեց խաղը և արդեն 14-րդ րոպեին տուգանային հարվածի արդյունքում գնդակը կարող էր հայտնվել մրցակցի դարպասում, սակայն Դավիթ Մանոյանը չհասավ գնդակին: Երկու րոպե անց վտանգավոր իրավիճակ ստեղծեց Գևորգ Ղազարյանը, սակայն նրա հարվածը ևս շեղ էր: 18-րդ րոպեին «Փյունիկը» նախաձեռնեց ամենավտանգավոր հարձակումը: Հարձակվողների եռյակը` Մարկոս Պիզզելին, Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Գոհարյանը գեղեցիկ խաղարկեցին գնդակը, սակայն Պիզելիի հարվածից հետո «Պարտիզանի» դարպասապահը որսաց գնդակը:

Մինչ առաջին խաղակեսի ավարտը «Փյունիկի» խաղացողները չկարողացան պահպանել հաշիվը: Ավելացված րոպեին միակ գնդակը խփեց «Պարտիզանի» ֆուտբոլիստ Կլեոն: Այդպիսով, խաղն ավարտվեց 1:0 հաշվով «Պարտիզանի» օգտին:

Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլի ականատես չդարձան, և երկու խաղի արդյունքում 4:1 հաշվով հաղթեց «Պարտիզանը. և դուրս եկավ հաջորդ փուլ: