22 հուլիսի 2010 - 13:24 AMT
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին կրկին վախեցրել են տեղադրված ռումբի մասին ահազանգով

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին ահազանգը ստացվեց հուլիսի 22-ին ժամնը 12:30-ին, որից հետո բոլոր աշխատակիցները լքեցին շենքը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Պետեկամուտների կոմիտեում, այս պահի դրությամբ, պարզվել է, որ ահազանգը կեղծ էր: