15 սեպտեմբերի 2001 - 20:41 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծաղկեպսակ է դրել 1915 թվականին եղեռնի ժամանակ Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հուշակոթողին: Պուտինը առաջինն է խորհրդային եւ հետխորհրդային Ռուսաստանի ղեկավարներից, որն այցելեց այդ տեղը եւ լռությամբ հարգեց եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը: Նախագահը հուշակոթողի կողքին գտնվող պատվավոր հյուրերի ծառուղիում ծառ տնկեց: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: