22 հուլիսի 2010 - 19:02 AMT
ԱՄՆ կառավարությունը Հայաստանին որպես օգնություն հատկացնում է 2.9 մլն դոլար

Հուլիսի 22-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 11-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։

Նամակ-համաձայնագիրը կնքվել է 2001թ. հունիսի 11-ին, և ԱՄՆ կառավարությունը ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունների զարգացման նպատակով հատկացրել է շուրջ 11 մլն դոլարի աջակցություն։

Արդյունավետ համագործակցության զարգացմանն է ուղղված նաև ստորագրվելիք 11-րդ լրացումը, որով նախատեսվող աջակցության համար ԱՄՆ կառավարությունը հատկացնում է 2.9 մլն դոլար։