23 հուլիսի 2010 - 14:14 AMT
Օգոստոսի 3-ին մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը մինչև 20 տարեկան մասնակիցների շրջանում

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հրայր Սիմոնյանը, ինչպես նաև Անի Խանամիրյանը օգոստոսի 3-16 լեհական Չոտովա քաղաքում կմասնակցեն շախմատի աշխարհի առաջնությանը մինչև 20 տարեկան մասնակիցների շրջանում:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն իսպանական Բալագերում ընթացող միջազգային մրցաշարի 3 տուրում հավաքել է 3 միավոր և 1-3 տեղերն է կիսում 2 այլ մասնակիցների հետ: Զավեն Անդրիասյանն ունի 2 միավոր:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Վարշավայում Միգուել Նայդորֆի հուշամրցաշարում հավաքել է 3,5 միավոր և առաջատարից ետ է մնում 1 միավորով, հաղորդում է armchess.am. կայքէջը: