23 հուլիսի 2010 - 14:54 AMT
Սուրբ Խաչ եկեղեցին դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որը հրաշքով է փրկվել թուրքական իշխանությունների «մշակութային ցեղասպանությունից» , այժմ դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը: Այս մաիսն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայում գրանցված է որպես թանգարան-հուշարձան, ինչը, հետևաբար, բացառում է խաղչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: «Ոչնչացնելով հազարավոր հայկական եկեղեցիներ, վանքեր ու մշակույթի հուշարձաններ, և վերականգնելով միայն մեկ եկեղեցի, Թուրքիան աշխարհին է ցույց տալիս իր խաղաղասիրությունը և հայկական եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու իր ցանկությունը: Նման քաղաքականությունը լիովին տեղավորվում է թուրքական դիվանագիտության քարոզչության զինանոցում` այդպես նրանք ցանկանում են որոշակի զիջումներ ստանալ հայկական կողմից»,-ասել է փորձագետը: