24 հուլիսի 2010 - 12:42 AMT
ՀՀ վարչապետը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում

Իր բժշկի խորհրդին հետևելով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում: Այդ մասին վարչապետն ասել է մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Ըստ նրա, բժշկական հետազոտությունը թույլ կտա նրան «ամբողջ էներգիայով ձեռնամուխ լինել 2010 թվականի ծրագրերի իրագործմանը»:

Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա Տիգրան Սարգսյանը դեռևս այդ մասին չի մտածել, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, երբ կառավարության կազմը պետք է աշխատեր առանց երկարաժամկետ արձակուրդի և երկրից չբացակայեր, այս տարի կառավարության անդամնեը ազատ են իրենց արձակուրդը տնօրինելու հարցում: