25 հուլիսի 2010 - 17:07 AMT
Բաթումիում անցկացվում են ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի մրցումներ

Հուլիսի 23-25-ին Բաթումիում (Վրաստան) անցկացվում է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի տասներկուերորդ մրցումը: “Կովկասի գավաթի” գավաթակիր դառնալու համար մրցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի թիմերը:

Միջոցառման պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ մրցումների ընթացքում գիտակները խաղալու են` “Ինչը, երբ, ով” (մարզական տարբերակ), “Բրեյն ռինգ”, “Jeopardy!” (ռուսական և անգլիական մեկնակերպեր) և “Էրուդիտ սեկսթետ” ինտելեկտուալ խաղերը:

Մրցութային հանձնաժողովի կազմում են ընդգրկված ռուս հայտնի գիտակներ` Ալեքսանդր Դրուզը, Բորիս Բուրդան, Իլյա Նովիկովը և այլք: Մրցույթն անցկացվում է Բաթումիի քաղաքապետարանի և Աջարիայի ԻՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: