Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում արդեն 3 տուր է կայացել: Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը, 3-րդ տուրոմ խաղացել է «Տավրիայի» հետ:
«Տավրիայի» ֆուտբոլիստները բացեցին հաշիվն արդեն 10-րդ րոպեին, իսկ հետո կրկնապատկեցին հաշիվը: «Մետալուրգի» միակ գոլը 76-րդ րոպեին խփեց Մխիթարյանը: Խաղն ավարտվեց «Տավրիայի» հաղթանակով 2:1 հաշվով:
Ուկրաինայի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում «Մետալուրգը» նահանջեց 7-րդ տեղը` 4 միավորով: Հաջորդ խաղը Դոնեցկի ակումբը կանցկացնի օգոստոսի 1-ին «Մետալիստի» հետ: