26 հուլիսի 2010 - 16:09 AMT
Հայաստանում կնշվի PR-ի և PR մասնագետների միջազգային օրը

Հուլիսի 28-ին «ՓիԱր-ի Զարգացման հայկական կենտրոն»-ը Հայաստանում առաջին անգամ կնշի PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ կհանձնվեն դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների: «PR մրցանակաբաշխության» ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառմանը կմասնակցեն մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք: