27 հուլիսի 2010 - 12:00 AMT
Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան

Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Ըստ նրա, այդ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր Հայաստանի ու Ուկրաինայի միջև, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք այցի մանրամասները: «Վստահ եմ, որ այդ այցը նոր խթան կհաղորդի մեր երկրների հարաբերություններին, քանի որ այցերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի սգտորագրում, այդ թվում, համաձայնագիր Հայաստանի միգրացիոն ծառայության հետ, որը կկանոնակարգի ապօրինի միգրանտների հարցը»,-ասել է Բոժկոն: