28 հուլիսի 2010 - 17:18 AMT
Տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները:

Նիստում որոշվել է Հայ ազգային կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով:

Նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Այս մասին հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: