29 հուլիսի 2010 - 15:06 AMT
Հայաստանն ու Սերբիան մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները

Հայաստանի կառավարությունն իր հուլիսի 29-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։