29 հուլիսի 2010 - 16:40 AMT
Երևանում հրաժեշտ տվեցին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հրաժեշտ տվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական տեխնոլոգիաների և դեղորայքի գործակալության տնօրեն Էմիլ Գաբրիելյանին: Նա մահացավ հուլիսի 20-ին ԱՄՆ-ում: Էմիլ Գաբրիելյանի աճյունը թաղվել է Քաղաքային պանթեոնում:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական նամակներ են հղել Գաբրիելյանների ընտանիքին: