29 հուլիսի 2010 - 18:08 AMT
Արքեպիսկոպոս Ոսկան Գալփակյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրի համաձայն, ՀՀ Զինված ուժերին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում հայ կուրսանտների ուսումնառության մշտական աջակցության ցուցաբերման համար ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել է Տ.Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը, ասվում է Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի տարածած հաղորդագրության մեև:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սրբազանը, «Հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից հանդես է եկել զանազան հայրենասիրական նախաձեռնություններով` այդ կերպ իր անձնական լուման ներդրել հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում»: