30 հուլիսի 2010 - 18:49 AMT
Հալիձոր գյուղի բնակիչները լավատեսությամբ են վերաբերվում ամենաերկար ճոպանուղու շինարարությանը

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը Տաթևի վանքային համալիրի վերակառուցման ծրագրի իրագործման շրջանակներում դեպի Տաթևի վանք տանող ամենաերկար ճոպանուղու անվան ընտրության մրցույթ էր կազմակերպել: Հալիձոր և Տաթև գյուղերի (Սյունիքի մարզ) բնակիչներն ակնարկներ են պատրաստել, որոնցում ներկայացրել են իրենց տեսակետն այն առնչությամբ, թե ինչպես ճոպանուղին կփոխի իրենց կյանքը:

Մրցույթի մասնակիցների համար տարիքային սահմանափակում չէր առաջադրվել, և մասնակցեցին ինչպես դպրոցականներ, այնպես էլ ուսուցիչներ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը համակարգիչ ստացավ` ճոպանուղու համար առաջարկելով «Արծվի թևեր» անվանումը: Առաջարկվել էին նաև «Հալիվուդ», «Բարձրակետ», «Արծվի թռիչք», «Ծիածան», «Տաթև» անունները:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱՄՀ մամլո քարտուղար Զառա Ամատունին, այս մրցույթն առաջին հերթին նպատակաուղղված է այն բանին, որպեսզի վանքի մերձակա գյուղերի բնակիչներին ներգրավի տարածաշրջանում տուրիզմի զարգացման ծրագրի մեջ:

Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը նշեց, որ ճոպանուղու կառուցման արդյունքում գյուղում նոր աշխատատեղեր կհայտնվեն: «Սկսած խորհրդային ժամանակներից մեր գյուղը շատ բնակիչներ են լքել, մեկնել են գումար վաստակելու: Իսկ այժմ աշխատատեղերի խնդիրը կլուծվի: Մենք լավատեսությամբ ենք վերաբերվում այս նախագծին»,- ասաց գյուղապետը: