30 հուլիսի 2010 - 19:12 AMT
Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն պարգև Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով

Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հուլիսի 27-ի հրամանագրով Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է երկրի բարձրագույն պարգև Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով:

Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ այսօր` հուլիսի 30-ին, Բուլղարիայի Նախագահական նստավայրում: Արարողությանը ներկա էին Պլովդիվում և Վառնայում Հայաստանի պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը և Սարգիս Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սոֆիայի համայնքային խորհրդի ներկայացուցիչներ, բուլղարահայ ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի կրթամշակութային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: