30 հուլիսի 2010 - 21:01 AMT
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին Արշիլ Գորկու կտավների ցուցադրության մուտքը ազատ կլինի

Ամերիկահայ գեղանկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու ցուցահանդեսը Հայաստանի մայրաքաղաքի «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կփակվի օգոստոսի 1-ին: Այդ մասին ասվում է արվեստի կենտրոնի մամլո ծառայության` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ:

Այս իրադարձության կապակցությամբ թանգարանը հայտարարում է այն մասին, որ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին նախօրոք գրանցվելու դեպքում Արշիլ Գորկու կտավները կարելի է տեսնել անվճար: