Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում Հայաստանի հետ սահմանում, հաղորդում է CNNTurk-ը
Իգդիրի նահանգապետի խնդրանքով տարածաշրջան ժամանեց Էրզրումի ավտոմոբիլային ճանապարհների տարածքային կառավարման պատվիրակությունը: Փորձագետները հետազոտական աշխատանքներ են իրականացնում «Ալիջան» սահմանակետի 6-կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև, ինչպես նաև կամրջի վրա, որը ևս գտնվում է սահմանին:
Առաջիկա օրերին պատվիրակությունը արդյունքների մասին զեկույց կներկայացնի Իգդիրի շրջանային վարչությանը: