2 օգոստոսի 2010 - 16:11 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս:

Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին»,-ասվում է հեռագրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: