2 օգոստոսի 2010 - 20:22 AMT
Հրաչ Սիլվանյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ

Օգոստոսի 2-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: