3 օգոստոսի 2010 - 18:37 AMT
Հայաստանի ԿԲ խորհուրդը մի շարք նորմատիվային փաստաթղթերում փոփոխություններ է կատարել

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոտսոսի 3-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, փոփոխություն կատարեց «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման կարգ»-ում և «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձև»-ում:

Խորհուրդը որոշեց գրանցել և լիցենզավորել «Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: