3 օգոստոսի 2010 - 18:45 AMT
2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ

2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ, իսկ 2011 թ. առաջին կիսամյակում` տնտեսական զարգացումների վերոնշյալ միտումների պահպանման պարագայում` 5 - 6% տնտեսական աճ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2010 թ. երրորդ եռամսյակի ծրագրում;

Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ` պայմանա- վորված համաշխարհային պահանջարկի վերականգնման արագացմամբ, ապագա տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների սպասումների շարունակական բարելավման պարագայում ներդրումային միջավայրի գրավչության աստիճանական վերականգնմամբ և նախորդ եռամսյակի կանխատեսումներում նա- խանշված առավել բարձր տնտեսական աճի ռիսկերի դրսևորմամբ:

Տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են և կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ: Ընդ որում, գերակշռող են աճի ուղղությամբ ռիսկերը` պայմանավորված ինչպես համաշխարհային տնտեսության հետագա զարգացումնե- րով, այնպես էլ ներքին պահանջարկի` ակնկալվածից ավելի բարձր աճով և տրանսպորտի, էներգետիկայի բնագավառներում, ենթակառուցվածքներում խոշորածավալ ծրագրերի իրագործմամբ: Այս մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: