3 օգոստոսի 2010 - 18:50 AMT
Սոչիում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորությունները

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան և քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը: Քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկել են տարբեր հարցեր, որոնցից ամենագլխավորը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցն էր:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ այսօր երկու երկրների համագործակցությունը բոլոր` ամենից առաջ` քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային բնագավառներում հաջողությամբ զարգանում է: «Հայ-ռուսական հարաբերությունները ներկայում բարձր մակարդակի վրա են, այդ պատճառով էլ նմանատիպ այցերը ոչ թե մեկանգամյա, այլ մշտական բնույթ են կրում», - ասել է Օլեգ Եսայանը, գրում է «Երկրամաս» թերթը: