3 օգոստոսի 2010 - 22:00 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը օգոստոսի 3-ին այցելելէՌուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի ուղեկալներ:

«Մենք ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարության մշակմանը, որը ենթադրում է նաև սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի մշակում և իրականացում: Այցելությունը սահմանային անցակետեր հնարավորություն կտա լավ հասկանալ առկա խնդիրները և դրանց լուծման կոնկրետ ծրագրեր մշակել», -լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արթուր Բաղդասարյանը և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են:

Ռուսաստանի Դաշնության անվտանգությանդաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը նշել է, որ սահմանների պաշտպանության հարցը մեծ ուշադրության է արժանանում Հայաստանի նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից: Նրա խոսքով, Հայաստանի պետական սահմանին իրավիճակը կայուն է, անհանգստությունների տեղիք տվող խնդիր չկա:

Հայաստանի պետականսահմանըգերազանց պահպանելու համար Ազգային անվտանգության խորհրդիշնորհակալագրով պարգևատրվել են մի խումբռուս սահմանապահներ: Արթուր Բաղդասարյանը նաև նվերներ է հանձնել սահմանապահների երեխաների համար գործող մանկապարտեզին: Սահմանային անվտանգությանխնդիրներին ցուցաբերած մեծուշադրության համարՎիկտոր Վլասովն Արթուր Բաղդասարյանին շնորհել է հուշամեդալ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլոգրասենյակ: