4 օգոստոսի 2010 - 13:59 AMT
Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը

Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը, դա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների երկու «Ֆավորիտ» դիվիզիոնների վաճառքի մասին հաղորդագրություններին:

«Մենք վտանգավոր ու սխալ ենք համարում այն հայտարարությունները, որոնք արվում է են ուժի սպառնալիքի դիրքերից: Ուստի Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվեց ստորագրել սովորական սպառազինության մասին պայմանագիրը: Երևանը տվեց իր համաձայնությունը, սակայն Բաքուն կտրականապես դեմ է այդ առաջարկին` հիմնավորելով դա ղարաբաղյան հակամարտության առկայությամբ»,-ասել է դեսպանը:

Մեկնաբանելով ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի հնարավոր երկարացումը` Հանս Յոհան Շմիդտը ընդգծեց, որ իրենք հետևում են այդ գործընթացին: