4 օգոստոսի 2010 - 14:45 AMT
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը քաղաքականապես աննպատակահարմար է

Ժամանակը ցույց կտա, թե ինչպես Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կանդրադառնա Ղարաբաղի և Մերձդնեստրի խնդիրների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: «Կարևոր է, որպեսզի ղարաբաղյան կարգավորումը ձեռք բերվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,-ասել է դեսպանը: Ըստ նրա, քաղաքականապես աննպատակահարմար կլիներ փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը` հիշեցնելով, որ Անկարայի վերջին ջանքերն, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծման ակտիվացմանը, բարենպաստ արդյունք չտվեցին: