4 օգոստոսի 2010 - 21:31 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն և ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտի, թե նման իրավիճակներում որքան կարևոր է բարեկամ երկրների աջակցությունը և առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը` հրդեհների մարման ու հետևանքների վերացման գործում:

Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: