5 օգոստոսի 2010 - 15:02 AMT
Երևանում իր աշխատանքն է սկսել Հայաստան-Սփյուռք խնդիրներին նվիրված երիտասարդական համաժողովը

Երևանում իր աշխատանքն է սկսել երկօրյա երիտասարդական համաժողովը, որի շրջանակներում հայ երիտասարդության ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանի և Սփյուռքի առջև կանգնած խնդիրները: Երկու օրվա ընթացքում համաժողովի մասնակիցները, որոնք հիմնականում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի երիտասարդ պրակտիկանտներ են, հանդես կգան զեկույցներով Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին և կներկայացնեն հայրենիքի և Սփյուռքի միջև կապերն ընդլայնելու և հարաբերություններն ամրապնդելու հնարավորությունները: