5 օգոստոսի 2010 - 15:51 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առաջին անգամը չէ, որ փոխհատուցում են պահանջում Թուրքիայից դատական կարգով

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցը Թուրքիայի դեմ Թուրքական Հանրապետության դեմ ներկայացված առաջին հայցը չէ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, 1937 թվականի դեկտեմբերին թուրքական կառավարությունն իբր 890 հազար դոլար փոխհատուցում է վճարել ԱՄՆ հայերին: «Այդ ցուցակում ըննդգրկվել էր 104 հայ, սակայն, որքան էլ դա տարօրինակ թվա, նրանից ոչ մեկը չստացավ Թուրքիայի հատկացված ֆինանսական միջոցները»,-ասել է թուրքագետը: Ըստ նրա, եթե ամերիկյան դատարանում հաջողվի ապացուցել, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը և 1937թ. փոխհատուցում չի վճարել հայերին, դա կօգնի հաջողության հասնել այս գործում: