6 օգոստոսի 2010 - 17:59 AMT
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Օգոստոսի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև հեռախոսազրույց կայացավ:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային իրադրությանը վերաբերող մի շարք արդիական հարցեր, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: