7 օգոստոսի 2010 - 16:46 AMT
Մկրտիչ Մինասյան. Երևանյան բակերը կորցրել են իրենց նախկին հմայքը

«Երևանյան բակերը կորցրել են իրենց նախկին հմայքը, քանի որ ավտոտնակների կառուցման վայր են դարձել»,- օգոստոսի 7-ին կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, Հայաստանի չոր կլիմայի պայմաններում յուրաքանչյուր բնակչին պետք է հասնի 20-ական քառ. կմ կանաչ հատված, սակայն այդ ցուցանիշն այժմ կազմում է 4 քառ. կմ: Մկրտիչ Մինասյանը նշել է, որ նոր շենքերի շինարարությունն իրականացվում է բակերի, այգիների, զբոսայգիների ու այլ «չպաշտպանված կանաչ գոտիների» հաշվին:

«Այդ շենքերի կառուցման ժամանակ անտեսվում են քաղաքաշինական նորմերը, որոնք մշակվել են դեռևս խորհրդային ժամանակ»,- ընդգծել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահը և ավելացրել, որ դա դժգոհություն և տագնապ է առաջ բերում: