9 օգոստոսի 2010 - 11:14 AMT
ՀՀ վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 9-13-ը կգտնվի կարճատև արձակուրդում։ Արձակուրդի մի մասը վարչապետը կանցկացնի արտերկրում` բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Արձակուրդի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: