9 օգոստոսի 2010 - 14:50 AMT
Զինելով Հայաստանին և Ադրբեջանին` Ռուսաստանը ցանկանում է վերահսկել տարածաշրջանային հակամարտությունները

Զինելով Հայաստանին և Ադրբեջանին` Ռուսաստանը ցանկանում է վերահսկել տարածաշրջանային հակամարտությունները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում, մեկնաբանելով Ադրբեջանին C-300 համալիրներ մատակարարելու և Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու տեղեկությունները, հայտարարել է քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ Ադրբեջանը հեռավոր ապագայում կարող է շրջվել Արևմուտքի կողմը: Հենց այդ պատճառով Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի և Ադրդբեջանի միջև հավասարությունը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթային-հրթիռային համալիրներ մատակարարելը կծառայի հենց Ռուսաստանի շահերին, քանի որ կապահովի նրա անվտանգությունը` հաշվի առնելով Արևելքի մարտահրավերները, որոնց հետ կարող է առնչվել Ռուսաստանը»,- ասել է քաղաքագետը: