10 օգոստոսի 2010 - 14:03 AMT
Խոսրով Հարությունյան. ՀԽ-ը չի քննարկել Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին նվիրված հարցը

Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ Հանրային խորհուրդը (ՀԽ) կոչ է անում հայերին չմասնակցել Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին: Ինչպես հայտնել է Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին, նման հարցը չի ընդգրկվել Խորհրդի օրակարգ: «Դա իրականության խեղաթյուրում է»,- ասել է Հարությունյանը:

Այսօր հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ՀՀ ՀԽ-ը կոչ է անում հայերին չմասնակցել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին: