11 օգոստոսի 2010 - 14:59 AMT
Դավիթ Նալբանդյանը հաջողոթյամբ է սկսել իր ելույթը Rogers Cup-2010 մրցաշարում

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Վաշինգտոնում (ԱՄՆ) Legg Mason Tennis Classic-2010 մրցաշարում հաղթանակից հետո Տորոնտոյում (Կանադա) մասնակցում է Rogers Cup-2010 մրցաշարին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,430,000 դոլար:

Նալբանդյանը, որը վաշինգտոնյան հաղթանակից հետո ATP համաշխարհային վարկանիշում բարձրացել է 45-րդ հորիզոնական, Rogers Cup-2010-ի առաջին խաղում հաղթանակ է տարել Դավիդ Ֆերերի նկատմամբ (ATP-ում 12-րդ տեղը):

Նա հաղթանակ է տարել բոլոր երեք սեթերում 7:5, 3:6, 6:3 հաշվով և երրորդ ռաունդի ուղեգիր նվաճելու համար կխաղա Թոմի Ռոբրեդոյի (Իսպանիա) հետ: