11 օգոստոսի 2010 - 16:20 AMT
«ԱրմենՏել»-ը նվազեցնում է լրացուցիչ ծառայությունների սակագները` հետվճարային համակարգի բաժանորդների համար

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետվճարային համակարգի բաժանորդների համար լրացուցիչ ծառայությունների սակագների իջեցման մասին:

2010թ-ի օգոստոսի 6-ից ընկերությունը նվազեցնում է հետվճարային համակարգից կանխավճարային համակարգ և հակառակը անցման արժեքը` սահմանելով 500 դրամ սակագին նախկին 2400 դրամի փոխարեն: Համաձայն նոր գների, պայմանագրի վերաձևակերպումը այլ անձի անունով և հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար հեռախոսահամարի փոխարինումը 1000 դրամ է` նախկին 4500 դրամի և 5500 դրամի փոխարեն: SIM քարտի փոխարինումը նախկին 2500 դրամի փոխարեն 500 դրամ է:

«Ընդառաջելով մեր հաճախորդներին` «ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն նվազեցնում է բաժանորդների շրջանում առավել շատ օգտագործվող լրացուցիչ ծառայությունների սակագները: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք հայտարարելու ինտեգրված օպերատորի մատուցած ծառայությունների նոր և հասանելի սակագների մասին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հետվճարային համակարգի բաժանորդների համար նվազել է նաև «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության միացման միանգամյա վճարը` կազմելով 2000 դրամ նախկին 2400 դրամի փոխարեն: Այս մասին հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: