11 օգոստոսի 2010 - 17:27 AMT
Հայաստան կատարելիք ՌԴ նախագահի այցի հետաձգման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Հայաստան կատարելիք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հետաձգման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից: «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի օգոստոսի 19-ին», - ասել է PanARMENIAN.Net –ի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան կարող է հետաձգվել: