11 օգոստոսի 2010 - 17:48 AMT
Սարաևոյի պետական թատրոնը մտադիր է բեմադրել Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպը

Սարաևոյի (Բոսնիա և Հերցեգովինա) պետական թատրոնը մտադիր է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպի հիման վրա բեմադրել ներկայացում: Պրեմիերան տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ին: Բեմադրության ռեժիսոր Մարտին Կոսովսկին Բիթոլում (Մակեդոնիա) արդեն սկսել է փորձերը: Ներկայացման մեջ խաղալու համար ներգրավված են դերասաններ Բոսնիայից և Հերցեգովինայից, Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Սլովենիայից, Իտալիայից և Թուրքիայից:

Սարաևոյում ելույթ ունենալուց հետո դերասանները ճամփորդելու են Սլովենիայում, Իտալիայում, Չեռնոգորիայում, Մակեդոնիայում և Թուրքիայում, հաղորդում է Hurriyet daily news-ը: