12 օգոստոսի 2010 - 13:24 AMT
Իսրայելը Թուրքիային փոխարինում է Հունաստանով

Հաջորդ շաբաթ սպասվում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանիյագուի պաշտոնական այցը Հունաստան, հաղորդում է Իսրայելի Ռադիոն: Նետանիյագուն բանակցություններ կվարի Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի հետ:

Քննարկման գլխավոր թեմաներից մեկը կլինի ՑԱԽԱԼ-ի ՌՕՈՒ ինքնաթիռների մարզման համար Հունաստանի օդային տարածքի տրամադրման հնարավորությունը: Ավելի վաղ այդ նպատակների համար օգտագործվում էր Թուրքիայի օդային տարածքը: