12 օգոստոսի 2010 - 14:47 AMT
Երևանում հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ կկանգնեցվեն

Օգոստոսի 12-ին Հայաստանի կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, վերաբաշխում է կատարվել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատվել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, այդ ծրագրով նախատեսվում է Երևանում` բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։

Ծրագրի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ. բյուջեով նախատեսված է 21 միլիոն դրամ: